ՀՀ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված ակտիվների ամրացման և դրանք «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու մասին որոշումը:
Ըստ այդմ` Վարձակալության պայմանագրի համաձայն, «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վրա պահպանման և վերանորոգման աշխատանքների ընդլայնված ծրագրի շրջանակներում, սեփական միջոցներով կատարված կապիտալ ներդրումների և վերանորոգումների արդյունքում ստեղծված ակտիվները` 1.286.186.478,94 դրամ արժողությամբ, ամրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: