Երբ որ կլսեք, որ հայ ժողովուրդ գոյություն չունի, էն ժամանակ էլ երկրապահ չի լինի. Մ. Գրիգորյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեներալ Մանվելի Եռաբլուրում լրագրողների հետ ունեցած հարց ու պատասխանը սոցիալական ուղղվածություն ուներ: Մ. Գրիգորյանը մաղթեց, որ ոչ միայն երկրապահները, այլ բոլորը լավ ապրեն:

Գեներալի խոսքով, եթե մեկը վատ է ապրում, նշանակում է բոլորս ենք վատ ապրում: Նա բոլորին առողջություն մաղթեց, երկրին էլ՝ խաղաղություն:

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետսիյանի բանտարկության հարցը Մ. Գրիգորյանը գրեթե շրջանցեց: Նա նշեց, որ 1993-ին էլ են ձերբակալված ազատամարտիկներ եղել, 1994-ին էլ: Իսկ ազատագրված տարածքները վերադարձնելու մասին դիվանագիտական շրջանակներից հնչող կարծիքներին, գեներալը նշեց, որ տարածքների վերադարձման տարբերակը բացառված է:

Մանրամասն՝ տեսանյութում:




Լրահոս