ՈՒՐԱԽ Է, ՈՐ ՇՔԵՂ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրուց ընտրված ԱԺ պատգամավոր ԲՀԿ-ական Մարտուն Գրիգորյանին «Ժողովուրդ»-ը հարցրեց, թե ինչպես է վերաբերում Գյումրիում քաղաքապետ Վարդան Ղուկասյանի շքեղ հյուրանոցի կառուցման փաստին: Խոսքը վերջերս բացված «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի մասին է, որն իր շքեղությամբ ապշեցրել է առանց այն էլ սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքի բնակիչներին: «Ես լավ եմ վերաբերվում: Գյումրին նաեւ շքեղ կառույցների կարիք ունի: Ուրախ եմ, որ ներդրումներ են արվել, եւ արդյունքում կառուցվել է այդ հյուրանոցը»,-ասաց Գրիգորյանը:




Լրահոս