Ավելի լավ է 100-ն ունենան մեկական խանութ, քան մեկը` հարյուր խանութ:
Լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, անդրադառնալով կառավարության այն որոշմանը, որ պետք է աջակցել փոքր և միջին բիզնեսի առաջընթացին:
«Իհարկե պետությունը պետք է աջակցի նրանց առաջընթացին: Եթե պետությունը չօգնի, ո՞վ պետք է օգնի: ՕԵԿ-ը մի քանի ծրագրեր և առաջարկներ է ներկայացրել` դրանց առաջընթացի նպաստման ուղղությամբ»,- ասաց Մարգարյանը:
Վերջինիս փոխանցմամբ` մի շարք այլ հարցերով ևս ՕԵԿ-ն իր նախաձեռնություններ է ներկայացրել, և դրանց ընդունման դեպքում համոզված է, որ երկրի տնտեսական վիճակը կբարելավվի: