ՄԻԱՅՆ ՈՉ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամանորն ու Սուրբ Ծնունդի տոներն արտերկրում նշելու սովորույթը վաղուց արդեն մտել է Հայաստանի միջինից բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիների կենցաղավարություն: Զբոսաշրջային գործակալություններից մեկի աշխատակիցը «Ժողովուրդ»-ին պատմեց, որ շատերը Նոր տարուն Հայաստանում չմնալու համար անգամ 4000 դոլարանոց ուղեգրեր են գնում` դա համարելով «նորմալ գին»: Ինչ վերաբերում է ավելի ցածր եկամուտներ ունեցողներին, ապա նրանք էլ նախորդ տարվա նման պատրաստվում են մեկնել կա՛մ Թբիլիսի, կա՛մ Բաթում: Ցավոք, հայերի համար հաճելի է ամեն տեղ, բացի Հայաստանից: 




Լրահոս