ՊԱՏՎԻՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր տեղեկություններով` այս օրերին ՕԵԿ-ը սկսել է պատվիրել ակտիվ սոցհարցումներ. իսկ ակնկալվող արդյունքը պետք է լինի այն, որ ՕԵԿ-ը պետք է իր «վարկանիշով» լինի ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից հետո երրորդը: Արդեն հրապարակվում են նման ՕԵԿ-աբարո սոցհարցումներ: ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, սակայն, ասաց, որ սոցհարցումներ պատվիրում են բոլոր կուսակցությունները. «Բայց ակնկալիքով պատվեր չենք կատարում: ՕԵԿ-ը ոչ մի անգամ ակնկալիքով սոցհարցում չի պատվիրել: Բայց սոցհարցումներ մենք ոչ միայն պատվիրում ենք, այլեւ կատարում»: Ավելին, ըստ նրա` ցանկացած օբյեկտիվ հարցման դեպքում իրենց կուսակցությունն առաջնային դիրքերում է: Թեեւ դժվար է հավատալ, որ մարտի 1-ից հետո որեւէ մեկի մտքով կանցնի ՕԵԿ-ին ձայն տալ:




Լրահոս