«Միկոյանն իմ համար ինչ՞ա արել»,- այսպես արձագանքեց հայտնի գեներալը վերջին օրերին լայնորեն քննարկվող Ա. Միկոյանի հուշարձանը տեղադրել – չտեղադրելու խնդրին: Նա նշեց, որ ԽՍՀՄ ժամանակների գործիչը Ռուսաստանի ու ռուս ժողովրդի համար է գործել, իսկ նրանից հիմա միայն մնացել է նույնանուն երշիկեղենի արտադրությունը:
Անդրադառնալով Երկրապահի օրվան, Ս. Սարոյանը հայտարարեց, որ, եթե Ադրբեջանը կրկին փորձի, ապա հայկական բանակն ու երկրապահը էլ ավելի հուժկու հարված կհասցնեն հակառակորդին: ԱԺ պատգամավորը նաև բարեմաղթանքներ հղեց իր մմարտական ընկերներին ու հայ ժողովրդին: