
Կորեայի Հանրապետության տարածքում մարտին և ապրիլին հայտնաբերված երեք անօդաչու սարքերը բաց են թողնվել Չինաստանի կողմից: Այս մասին այսօր` մայիսի 8-ին, հայտարարել է Կորեայի պաշտպանության նախարարությունը:
«Անօդաչու սարքերի էլեկտրոնային սարքավորումների մանրազնին ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դրանք գործել են Հարավայի Կորեայի ռազմական օբյեկտների վրայով հետախուզական թռիչք կատարելու և Չինաստան վերադառնալու համակարգչային ծրագրին համապատասխան» – նշել է հարավկորեական պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչ Կիմ Մին Սուկը:
Վայր ընկած անօդաչու սարքերը հայտրաբերվել էին Հարավային Կորեայի տարբեր շրջաններում, ինչը Սեուլի լուրջ անհանգստությունն է առաջացրել ազգային հակաօդային պաշտպանության համակարգի վիճակի հետ կապված:
Կորեական կողմը պնդում է, որ անօդաչու սարքերից մեկը թռել է երկրի նախագահի «Չխոնվադե» («Երկնագույն տուն») նստավայրի վրայով և նկարարահանել ինչպես այդ շենքը, այնպես էլ շրջակա օբյեկտները:
Մասնագետների կարծիքով, այդ սարքերի թռիչքի երկարությունը չի գերազանցում 200 կիլոմետրը, և դրանք կարող են 100-200 կմ ժամում արագություն զարգացնել 1-2 կմ չգերազանցող բարձրության վրա: