
«Մոլագարների եւ անմեղսունակների զառանցանքներին չեմ արձագանքում եւ վերաբերում եմ արհամարհանքով: Միայն պետք է շեշտեմ, որ Հրազդանի քաղաքապետի մեր թեկնածուն` ի դեմս քաղաքապետ Արամ Դանիելյանի»:
Կովալը սաստիկ վրդովվել, ցնցումների մեջ է ընկել` կարդալով մեր թերթում տպագրված լուրը Հրազդանի ընտրությունների վերաբերյալ: Նա այնքան է իրեն կորցրել, որ չի գիտակցում, թե վիրավորական բառերն ում է հասցեագրում: Կոտայքի մարզպետը փաստացի մոլագար ու անմեղսունակ է համարել Հրազդանի բնակչությանը` այդքանից հետո ակնկալելով Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հաղթանակը: Իհարկե, հասկանալի է, որ Սասուն Միքայելյանի շողքն անգամ վախեցնում է այս իշխանիկին, բայց պետք չէ թշնամական վերաբերմունքը տարածել ողջ բնակչության վրա. դեռ ձայներ մուրալու ժամանակը կգա: