
«Ընկերները միշտ ընկերներ են մնում»:
Իհարկե մինչեւ այն պահը, երբ ընկերների բիզնեսների միջեւ հակասություններ են առաջ գալիս: Այդ դեպքում արդեն ընկերությունը հողի է հավասարվում, ընկերներին էլ ոչինչ չի մնում, քան էքսկավատորի առաջ պառկելու պատրաստակամություն հայտնելով` պաշտպանել սեփական շահերը: Տվյալ դեպքում Բուռնաշի եւ Նեմեց Ռուբոյի ընկերությունն արդեն դժվար է պահպանված համարել, քանի որ նրանք մամուլով են հայտարարում, թե իրենց հեռախոսահամարները փոխվել են, ու միմյանց գտնել չի հաջողվում: Հասկանալի է, որ ոչ թե չի հաջողվում, այլ ուղղակի չեն ուզում իրար գտնել. պարզ է: Ամեն դեպքում, երկուստեք հեռակա ընկերութունն է նախընտրելի դարձել: