Երիտասարդը մահացել է դաժան ծեծի հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ին, ժամը 10.30-ին, շտապօգնության թիվ 2 ենթակայանից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Բաշինջաղյան փողոցի տներից մեկում երիտասարդ է մահացել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ մայիսի 4-ին, ժամը 23.00-ին, 1981 թ. ծնված Արա Թադեւոսյանը մարմնական վնասվածքներով եկել է տուն եւ հարազատներին հայտնել, որ անհայտ անձի կողմից ծեծի է ենթարկվել:

Մայիսի 5-ին, ժամը 09.00-ին, Ա. Թադեւոսյանի առողջականի վիճակը վատթարացել էր եւ մինչեւ շտապօգնության ժամանելը նա մահացել էր:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 5-ին Նազարբեկյան թաղամասի թիվ 7 շենքի մոտ, վիճաբանության ժամանակ, Ա. Թադեւոսյանին ձեռքերով ու ոտքերով ծեծի ենթարկել եւ մարմնական վնասվածքներ է պատճառել 1974 թ. ծնված Արմեն Հ.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 6-ին, ժամը 22.00-ին, ներկայացել է բաժին եւ խոստովանել կատարածը:

Արմեն Հ.-ն ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս