EBU վարկածով գերծանր քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Դերեկ Չիսորան (20-4, 13 KO) պատրաստվում է վրեժխնդիր լինել իր համերկրացի Թայսոն Ֆյուրիից (22-0, 16 KO) 2011թ.-ի հուլիսին կրած պարտության համար:
Ինչպես հիշեցնում է vringe.com-ը, այն ժամանակ խուլիգանական արարքներով հայտնի աֆրոբրիտանացին մարտի է դուրո եկել վատ վիճակում, և դատավորների միաձայն որոշմամբ հաղթանակը շնորհվել է Ֆյուրիին:
«Վատ չի լինի հիշեցնել նրան, որ ես չեմպիոն եմ: EBU-ի տիտղոսն իմն է, իսկ նա` հավակնորդ է: Անգամ երբ ես ամենավատ մարզավիճակում էի, նա չկարողացավ ինձ նոկաուտ անել: Այս անգամ ես հոգու և մարմնի հոյակապ վիճակում կլինեմ: Առաջին հերթին ես կմշակեմ նրա մարմինը, հետո նշան կբռնեմ գլխին: Եվ այս ամենը կանեմ թուլացած և հանգիստ վիճակում: Վրեժխնդրությունը կիրականացվի: Այն անգամ նա ինձնից խլեց ռեկորդը և տիտղոսները, այս անգամ ամեն բան հակառակը կլինի», – ասել է Չիսորան: