Դեկտեմբերի 21-ին Մոսկվայում կայացած «Հայաստան» համահայկական հիմնադրամի շրջանակներում կազմակերպված ճաշկերույթ-հանգանակության արդյունքում ռուսաստանաբնակ գործարարներն ընդամենը մոտ 7,5 մլն ԱՄՆ դոլար նվիրաբերեցին Արցախին: Իսկ 11 մլն դոլար նվիրաբերեց արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը: Ճաշկերույթին էլ ոչ թե Սերժ Սարգսյանը մասնակցեց, ինչպես նախատեսված էր, այլ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ իշխանություններին չհաջողվեց ավելի մեծ թվով գումար հավաքել. չէ՞ որ Ռուսաստանում ապրում է նվազագույնը 50 հազար գործարար: Եթե նրանցից յուրաքանչյուրը հազար ԱՄՆ դոլար էլ նվիրաբերեր, հնարավոր կլիներ 50 մլն դոլար հավաքել: Ինչո՞ւ են ժլատացել ՌԴ-ում բնակվող գործարարները:
ՊԱՏԱՍԽԱՆ. Դա վստահության խնդիր է. դրա հետ է կապված: Երեւի Ռուսաստանի մեր գործարարներն այդքան էլ չեն վստահում ներկա իշխանություններին, ուստի եւ այդքան գումար չեն տվել: Իսկ պարոն Էռնեկյանը նաեւ Հայաստանում բիզնես հետաքրքրություններ ունի. կարծում եմ, որ նաեւ դա է պատճառը, եւ բացի այդ էլ, պարոն Էռնեկյանն արեւմտյան մշակույթի կրող է, որտեղ խոշոր գործարարները պարտադիր մեծ նվիրատվություններ են անում:
ԱԺ «Ժառանգություն»
խմբակցության անդամ
ՊԱՏԱՍԽԱՆ. Առաջին պատճառն այն է, որ իսկապես, թե՛ Ռուսաստանում, թե՛ աշխարհում գնալով ֆինանսա-տնտեսական վիճակը ծանրանում է, ուղղակի պիտի ասենք, որ կա մի օբյեկտիվ պայման. իսկապես կյանքը դժվարացել է, փող աշխատելը դժվարացել է. սա օբյեկտիվ պայման է: Մնացած երկուսը սուբյեկտիվ պայմաններ են. մեկը, որ ռուսաստանաբնակ գործարարներն այդ փողերը, որ նվիրաբերում էին, ամենայն հավանականությամբ, մեծամասամբ անում էին ռուսական իշխանությունների հորդորներով: Ես կարծում եմ, որ այս անգամ այդ հորդորը չի եղել. ես դրանում ուղղակի վստահ եմ: Երկրորդ սուբյեկտիվ պայմանն այն է, որ այն բոլոր մարդիկ, որոնք դա կազմակերպում եւ իրագործում էին` կա՛մ նեղացած են, կա՛մ ինչ-որ տեղ իրավիճակային փոփոխություն է եղել, իրենք էլ վատ վիճակում են հայտնվել. նաեւ քաղաքական նկատի ունեմ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Համաշխարհային ճգնաժամն է ազդել հայերի վրա հատկապես Ռուսաստանում, որ ժլատացել են: Բայց եթե լուրջ, համահայկական ներուժի ներմուծումը չի կարող իրականացվել Համահայկական հիմնադրամի հավաքից հավաք միջոցառումներով: Դա մշտական պրոցես է, մշտական աշխատանք, փոխադարձ վստահության դաշտ է ստեղծում: Էդ դեպքում հայը չի էլ սպասի` հիմնադրամի հավաքի օրը մոտենա, նա առանց դրա էլ կտա:
Հայաստանի «Հնչակյան»
կուսակցության ներկայացուցիչ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ