ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այսօր armlur.am-ի խնդրանքով անդրադարձավ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի այն հայտարարությանը, թե օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին:
Լարիսա Ալավերդյանի խոսքով` ԱՄՆ-ն ի դեմս Արևմուտքի, այս հայտարարությամբ հստակ ցույց տվեց, որ հստակ դիրքավորվում է. «Այսօր Հայաստանը հստակ ցույց է տալիս, որ մտնում է Մաքսային միություն, իսկ դա Արևմուտքը ընկալում է որպես Հայաստանի կողմից մեջք ցույց տալ»:
Ըստ Լ. Ալավերդյանի` Հայաստանին Միացյալ նահագները կոշտ ազդակ ուղարկեց:
Ըստ էության` ԱՄՆ-ն արտահայեց այն, ինչ մտածում է ընդհանրապես Արևմուտքը: Ինչ վերաբերում է Հայաստանի արձագանքին, ըստ բանախոսի, մեր ժողովուրդը հստակ պետք է դրսևորի իր դիրքորոշումը, արձագանք պետք է հնչի անպայման:
«Պետք է մի բան հստակեցնել` ԼՂ խնդիրը հնարավոր չէ լուծել առանց Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված ղեկավարի»,- եզրափակեց նախկին պաշտպանը:
Մանրամասները` տեսանյութում:
Սոնա Դավթյան