ԱՄՆ-ն տեր չի կանգնում Սլավյանսկում սպանված ԿՀՎ գործակալների դիակներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևմտյան լրատվամիջոցները Ռուսաստանի արտգործնախարարության հաշվետվությանը հղում տալով հայտնում են, որ ԱՄՆ-ը հրաժարվել է հայրենիք վերադարձնել ԿՀՎ 13 գործակալների դիակները: Նրանք սպանվել էին, երբ իրենց ինքնաթիռը խփվել է Սլավյանսկում, մայիսի 2-ին: Այս մասին հայտնում է mixnews.lv/ru-ն:

Հաշվետվության մեջ նշվում է, որ մայիսի 2-ին աշխարհազորայինները պայթեցրել էին ուկրաինական օդուժին պատկանող ռուսաստանյան արտադրության երկու տրանսպորտային Մի-17 ուղղաթիռ, որոնք փորձում էին վայրէջք կատարել Սլավյանսկի մարտական գործողությունների տարածքում գտնվող ԿՀՎ-ի ռազմակայանում: Երկու ուղղաթիռների մեջ գտնվող ԿՀՎ 14 գործակալներից կենդանի է մնացել միայն մեկը:

Սկզբնական շրջանում նա ճանաչվել է իբրև կապիտան Սավուիլով, սակայն հետաքննությունը ցույց է տվել, որ նա ամերիկյան Greystone Ltd վարձկանների ընկերությունից է:

Greystone Ltd-ն մատուցում է հատուկ մասնագիտական ծառայություններ: Հաշվետվությունում նշվում է, որ ԿՀՎ/ Greystone –ի գործակալը միակ ողջ մնացածն է եղել, իսկ նրա 13 հայրենակիցները զոհվել են:

Մինչդեռ, ինչպես հայտարարել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունում, ուկրաինական ուղղաթիռների վրա խաղաղ բնակիչները չեն կրակ բացել, դրանք խփվել են արտասահմանյան զինվորական մասնագետների կողմից` տեղաշարժվող զենիթա-հռթիռային համակարգից:

Ինչպես նշել են ՈւԱԾ-ում, ուղղաթիռը, որը պայթել էր ապրիլի 25-ին Կրամատորսկի օդանավակայանում, ոչնչացվել է ճիշտ նույն զինատեսակից: Ուկրաինական հատուկ ծառայությունների տվյալներով, Սլավյանսկում գործում են պատրաստված, բարձր որակավորում ունեցող արտասահմանյան զինվորական մասնագետներ, այլ ոչ թե տեղի բնակիչները:




Լրահոս