
Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը՝ Հրահատ Գևորգյանն այս գիշեր մահացել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում: Երկար ժամանակ Հրահատը ծանր հիվանդ էր: Իր սիրելի տիկնոջ, անզուգական երգչուհու՝ Ֆլորա Մարտիրոսյանի հետ նրանց ապրած տարիները փորձությունների, բայց նվիրումի ու սիրո տարիներ էին:
Նրանց ընտանիքը փոքրիկ, գեղեցիկ, լուսավոր մի օջախ էր Հայաստանից երբեմն-երբեմն հեռու, բայց միշտ Հայաստանի հետ ու Հայաստանով: Հրահատը հայկական հեռուստատեսության նվիրյալներից էր:
Նա երկար տարիներ էր իր կյանքից նվիրել հեռուստատեսությանն ու եթերին: