Հաագայի դատարանը կքննի Սիրիայում կատարվող հանցագործությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան նախապատրաստել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման նախագիծ, որը վերաբերում է Սիրիայում ստեղծված իրադրությունը Հաագայի միջազգային քրեական դատարանի քննությանը հանձնելուն:

Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, փաստաթուղթն արդեն տարածվել է Անվտանգության խորհրդի հինգ անդամի միջև: Բացի Ֆրանսիայից՝ դրանց թվում են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Չինաստանը և ԱՄՆ-ը:

«Սիրիական դոսյեի» փոխանցումը միջազգային դատարանին թույլ կտա քննություն սկսել այն անձանց նկատմամբ, ովքեր կասկածվում են 2011-ի մարտից շարունակվող հակամարտության ժամանակ մարդկության հանդեպ գործած հանցագործությունների և ռազմական հանցագործությունների կատարման մեջ:

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի կողմից ստեղծված կոմիտեն մարտին տարածել էր հաշվետվություն, որի եզրակացության համաձայն՝ սիրիական կառավարական ուժերը կատարել են հացագործություններ մարդկության դեմ, իսկ զինյալ ապստամբները` զինվորական հանցագործություններ: Հետագայում Կոմիտեն ներկայացրել է նաև այն անձանց ցանկը, որոնք մասնակից են այդ հանցագործություններին:




Լրահոս