
Մերձբալթյան երեք երկրների` Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի Մեծ Հայրենական պատերազմի վետերանները այսուհետ և մինչև կյանքի վերջը նյութական ապահովություն կստանան Ռուսաստանից: Ինչպես հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը, նման հրամանագիր է ստորագրել Ռուսասանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Փաստաթուղթը նախատեսում է 500 և 1000 ռուբլու չափով ամենամսյա վճարումներ:
Ռուսաստանյան կառավարությունը պետք է գտնի վճարման համար անհրաժեշտ միջոցների աղբյուրները և որոշի ֆինանսավորման կարգը:
Ֆինանսական աջակցություն ստացողների ցանկում են Մեծ Հայրենական պատերազմի մասնակիցներ և հաշմանդամներ, համակենտրոնացման ճամբարների նախկին անչափահաս բանտարկյալները, երկրորդ աշխարհամարտի ժամանակ ստեղծված գետտոների բնակիչները և այլոք: