Հովհաննես Մանուկյանը ՀԿ-ներին չեզոքացնելու խնդիր չի տեսնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության  նախարար Հովհաննես Մանուկյանից  armlur.am-ը հետաքրրքվեց` արդյոք նախարարությունում սպասվում են լուրջ փոփոխություններ, թե ոչ: «Միանշանակ,  կադրային  ու լուրջ փոփոխություններ սպասվում են»,- ասաց  Հ. Մանուկյանը:

Լրագրողներից մեկի  հարցին` հետ կընդունի՞ նախարարը  հրաժարական տված արդարադատության փոխնախարար  Արամ Օրբելյանին, նախարարն ասաց, որ ինքը  առաջարկել է Օրբելյանին աշխատել, բայց նա գերադասեց  աշխատել մասնավոր հատվածում:

Ինչ վերաբերում է  Ռուսաստանի դեսպանի հայտարարությանը, թե Հայաստանում կան հայ-ռուսական հարաբերությունները պառակտող ՀԿ-ներ, որոնց պետք է չեզոքացնել, նախարարը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց, որ ես նման խնդիր ունեմ: Իմ առջև խնդիր է դնում երկրի նախագահը: Բացի այդ ` այդ հայտարարությանն արձագանքել է  ՀՀ ԱԳ նախարարությանը»:

Սոնա Դավթյան




Լրահոս