Ա. Օրբելյանին ազատել է, Ա. Մկրտչյանին՝ նշանակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր որոշում է ընդունել Արամ Օրբելյանին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Արամ Օրբելյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է Հ. Աբրահամյանի որոշման մեջ:

Մեկ այլ որոշմամբ՝ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ է նշանակել վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Արսեն Մկրտչյանին: 




Լրահոս