ԱՄԵՆԱԱՆԴԱՍՏԻԱՐԱԿԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարբեր ամսագրեր, պարբերականներ, հեղինակավոր ընկերություններ հարցումների եւ հետազոտությունների արդյունքում ներկայացնում են մարդկանց, որոնք տարվա ընթացքում ամենաշատ գումարն են վաստակել կամ համարվել են ամենագեղեցիկն ու սեքսուալը: Հայտնիներից շատերն են ուզում այդ ցուցակներում տեղ գտնել, բայց վստահաբար, որ ոք չէր ցանկանա գլխավորել անդաստիարակ աստղերի ցուցակը: Ի՞նչ եք կարծում, ո՞վ է առաջատարը: Չչարաշահենք ձեր համբերությունը եւ ասենք: The National League of Junior Cotillions  կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն` 2011 թվականի ամենաանդաստիարակ մարդը համարվել է Քիմ Քարդաշյանը, ով ամբողջ աշխարհին ի ցույց դրեց իր հարսանիքն ու հետո էլ սկանդալային ձեւով բաժանվեց` պատճառաբանելով, թե ամուսինն արվամոլ է: Ի դեպ, անդաստիարակներից բացի, կազմակերպությունը կազմել է նաեւ դաստիարակված մարդկանց ցուցակ, որը գլխավորել է արքայազն Ուիլյամի կինը` Քեյթ Միդլթոնը, ով  իրեն հրաշալի է պահել ամուսնական արարողության ժամանակ եւ շարունակում է օրինակելի վարքագիծ  դրսեւորել մինչ այսօր:




Լրահոս