
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 13-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի՝ Ֆուչիկի փողոցի և նրբանցքների, Մարգարյան փողոցի 23, 25, 27, 29, 31 շենքերի, Հալաբյան փողոցի 41-65 շենքերի, Կարապետյան փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«Երևան Ջուր» ՓԲԸ