
Գրոսմայստերներ Վարուժան Հակոբյանը եւ Տաթեւ Աբրահամյանը մայիսի 8-20-ը մասնակցում են Սենթ Լուիսում անցկացվող ԱՄՆ-ի տղամարդկանց եւ կանանց առաջնությյուններին:
Գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը Ֆրանսիայի Մետց քաղաքում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Նա միայն կես միավորով է hետ մնում առաջատարից` գրոսմայստեր Անդրեյ Իստրատեսկուից (Ֆրանսիա):
Գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում անցկացվող օփենում երկու տուրից հետո վաստակել է 1,5 միավոր: Նա կես միավորով ետ է մնում առաջատարներից: