ՌԴ պահուստները 1 շաբաթում կրճատվել են 11 միլիարդ դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի միջազգային պահուստները մայիսի 2-ի դրությամբ կազմել են 471,6 մլրդ դոլար. հայտարարել է Ռուսաստանի բանկը:

Ապրիլի 26-ի տվյալներով՝ Ռուսաստանի պահուստը կազմում էր 482,7 մլրդ դոլար: Այսպիսով՝ 1 շաբաթվա ընթացքում պահուստները կրճատվել են 11,1 մլրդ դոլարով. տեղեկացնում է BBC-ին:

Մեկ շաբաթ առաջ գրանցվել էր միջազգային արժութային պահուստների աճ 0,7 մլրդ դոլարով:

Ռուսաստանի միջազգային պահուստները բարձր լիկվիդայնություն ունեցող արտասահմանյան ակտիվներ են, որոնք գտնվում են Ռուսաստանի բանկի և ռուսաստանյան կառավարության տնօրինության տակ: Արժույթի միջազգային հիմնադրամը համարում է, որ Ռուսաստանն արդեն գտնվում է ռեցեսսիայի վիճակում այն վնասի պատճառով, որը հասցվել է Ուկրաինայի ճգնաժամի պատճառով: Ապրիլին հիմնադրամն իջեցրել է երկրի ՀՆԱ-ի կանխատեսումը 2014-ի համար 1,3%-ից մինչև 0,2%, իսկ 2015-ի համար` 2,3%-ից մինչև 1%:




Լրահոս