«Ժողովուրդ» օրաթերթի խմբագրակազմը, այս տարի վերջին անգամ հանդիպելով ձեզ հետ, ուզում է նշել ամենակարեւորի մասին. 2011թ. դարձավ մեր թերթի եւ արդեն հազարներով հաշվվող ընթերցողական բանակի ծանոթության եւ մեծ բարեկամության սկիզբը: Հանդիպեցինք ամեն օր` ձեզ փոխանցելով այն, ինչ մեր լրագրողները տեսան ու արձանագրեցին: Ամենակարեւորը, օբյեկտիվ եղանք, չկեղծեցինք իրականությունը եւ ձեզ հետ միասին պայքարեցինք բոլորիս ճանապարհին ամեն օր հանդիպող անարդարությունների դեմ:
Որքան էլ Ամանորից առաջ բոլորի լավատեսությունը մեծանա, ու վատը փոքր-ինչ անտեսվի, ժամանակավոր մոռացության մատնվի, միեւնույն է, չանցած մեկ-երկու շաբաթ, մեր բոլոր հոգսերը նույն ծանրությամբ իրենց մասին հիշեցնել են տալու: Այնպես որ, մաղթում ենք` տոնը լիցքաթափման ու նոր ուժերի կուտակման հնարավորություն ընձեռի բոլորիս: Իսկ 2012թ. խաղաղություն ու բարօրություն պարգեւի հայոց աշխարհին:
Կհանդիպենք 2012թ. հունվարի 17-ին:
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ