Աշխարհի լավագույն բռնցքամարտիկներից մեկը՝ WBA վարկածով սուպերմիջին (մինչ. 76,2) քաշային կարգում աշխարհի «սուպերչեմպիոն» ամերիկացի Անդրե Ուորդը (27-0, 14) Boxingscene-ի հետ զրույցում ասել է, որ, հնարավոր է, տեղափոխվի կիսածանր քաշային կարգ:
Նա ցանկանում է դա անել՝ ռուս WBO վարկածով չեմպիոն Սերգեյ Կովալյովի (24-0-1,22) հետ մենամարտելու համար:
Ուորդն անդրադարձավ և ուրիշ մարզիկների, որոնց հետ նա չէր մենամարտի ռինգում.
Նրանք են՝ ղազախստանցի Գենադի Գոլովկին (29-0, 26 )
մեքսիկացի Հուլիո Սեսարի Չավես-կրտսեր (48-1-1, 32)
«Սկսենք նրանից, որ ես կիսածանր քաշային չեմ, իսկ հետո գիտեմ, որ հիմա Կովալյուկ անունն անընդհատ հնչում է: Բայց դա ընդամենը մեկ մենամարտ է. դա նույնիսկ pey-per-view չէ, այլ՝ ընդամենը պրեմիում դասի հեռուստամենամարտ: Վերջին հաշվով, երբ ես հաղթեմ Կովալյովին, բոլորը կասեն, որ նա սովորական միակողմանի նոկաուտյոր է, իսկ հետո ի՞նչ, ես կխրվեմ կիսածանր քաշում և կմնամ առանց տարբերակի»: