Նախագահին` «երկուս» տնտեսագիտությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու տարի է անցել այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը երրորդ անգամ դարձավ Ռուսաստանի նախագահ: Այն ժամանակ ռուսաստանյան տնտեսությունն աճում էր. նախորդ տարվա համեմատ` 4,6%-ով, այսօր աճի տեմպը կազմում է 0,8%:

Փորձագետներից շատերը, այդ թվում նաև` կառավարական, կարծում են, որ ռուսաստանյան տնտեսությանը սպառնում է ռեցեսսիա:

Այս մասին ասվում է vedomosti.ru-ում հրապարակված հոդվածում: Ըստ հոդվածագրի` 2 տարի առաջ երկարժութային զամբյուղի արժեքը կազմում էր 33,7 ռուբլի, այսօր այն հասել է 42 ռուբլու, այսինքն` 2 տարում ռուբլին կորցրել է իր արժեքի մեկ չորրորդը:

Փորձագետների կարծիքով` ռուբլին իր անկումը շարունակելու բոլոր շանսերն ունի: Նույն ժամանակահատվածում RTS միջին ցուցանիշը կազմել է 1425 կետ, իսկ այս տարվա ապրիլը ֆոնդային շուկան ավարտում է 1150 կետի վրա:

Դա նշանակում է, որ ամենաորակյալ ռուսաստանյան ակիվների արժեքը 2 տարում նվազել է 20%-ով: 2011-ի հոկտեմբերից, այն բանից հետո, երբ Պուտինը հայտարարել էր երկրի նախագահի պաշտոնը կրկին զբաղեցնելու իր մտադրության մասին, Ռուսաստանի բանկի տվյալներով, երկիրը լքել է 200 մլրդ դոլարի մասնավոր կապիտալ, ինչը կազմում է ռուսաստանյան ՀՆԱ-ի 10%-ը:




Լրահոս