«Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչև աշխատանքից ազատվելը ՀՀ արդարադատության նախարարի նախկին պաշտնակատար Հրայր Թովմասյանը Մանուկ Պողոսյանին նշանակել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Հ. Թովմասյանի ապրիլի 29-ի որոշման մեջ (այն նախարարության կայքում տեղադրվել է այսօր) նշված է.

«Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Հ. Հարությունյանի միջնորդությունը.

1. Մանուկ Արմենակի Պողոսյանին 2014 թվականի ապրիլի 30-ից փոխադրման կարգով նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար, ազատելով նրան Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալի պաշտոնից: Աշխատավարձը՝ըստ հաստիքային ցուցակի։

2. Սույնհրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»:   




Լրահոս