Ֆուտբոլի լեգենդ Պելեի կարծիքով՝ աշխարհի առաջնությունում Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը չի կարող ստանձնել հավաքականի առաջատարի դերը: Պելեն անդրադարձել է նաև հավաքականի գլխավոր մարզիչ Սկոլարիի ընտրությանը:
«Կարծում եմ՝ Սկոլարին ճիշտ է վարվել: Նա հետևողական էր իր գործողություններում, և մենք անակնկալների ականատես չեղանք: Կարծում էի, որ Կակայի ու Ռոբինյոյի պես փորձառու ֆուտբոլիստները կարող են հայտնվել հայտացուցակում:
Ընդհանուր առմամբ՝ ընտրությունը հաջող է: Ինչ վերաբերում է հավաքականի առաջատարին, ապա Նեյմարը չի կարող ստանձնել այդ դերը: Առաջատար կարող են լինել Տիագո Սիլվան կամ Ֆրեդը, որոնք համապատասխան բնավորություն ունեն»,- հայտարարել է Պելեն: