2013/14 մրցաշրջանի Գերմանիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը:
Քվեարկությունն անցկացվել է երկրպագուների կողմից Ruhr Nachrichten պարբերականում: Ռոյսը ստացել է ձայների 43,5%-ը:
Քվեարկության արդյունքները ներկայացնում ենք ստորև.
Մարկո Ռոյս – 43,5%
Կևին Գրոսկրոյց – 25,3%,
Սոկրատիս Պապաստատոպուլուս– 11,9%,
Ռոբերտ Լևանդովսկի – 11,7%,
Ռոման Վայդենֆելեր- 7,6%:
Վերջինս անցյալ տարի ստացել էր այս մրցանակը, սակայն այս տարի 5 թեկնածուների շարքում վերջինն է: