«Դեմ եմ» քաղաքացիական շարժումն այսօր կազմակերպել էր պահանջի երթ:
Նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը հայտարարեց, որ պատկան մարմինները` սկսած նախագահից, չեն հետևում օրենքի տառին և իրենց բարձրացրած խնդիրներին` բացի հայտարարություններից, լուծում չեն տալիս ու գործնական քայլեր չեն անում:
«Եթե պատկան մարմինները Սահմանադրությանը չեն հետևում, մենք ինքներս տեր կկանգնենք սահմանադրական մեր իրավունքին»,- հայտարարեց Դավիթ Մանուկյանը:
Նախաձեռնության անդամները երթով ևս մեկ անգամ կիրազեկեն քաղաքացիներին տեր կանգնել իրենց իրավունքներին և թույլ չտալ գործատուներին աշխատողների կամքին հակառակ պահումներ անել:
«Դեմ եմ»-ի մեկ այլ անդամ՝ Արտաշես Հովհաննիսյանն էլ հայտարարեց, որ մոտ 100 գործատու պահումներ չի կատարում իրենց աշխատակիցներից, բայց պետական հիմնարկներում ապօրինաբար պահումներ անում են, որը «ղալաթ» որակեց Արտաշես Հովհաննիսյանը:
Սոնա Դավթյան