Համաձայն «Ժողովուրդ»-ի մոսկովյան աղբյուրների` «Հայռուսգազարդ» ընկերության Արտաշատի տեղամասի պետ Հովհաննես Ղազարյանի` Գազի Հովոյի որդուն` Վիլենին, ոստիկանությունն Օդեսայում ձերբակալել է: Ըստ այդ տեղեկությունների` Վիլենը մեղադրվում է սպանության փորձ կատարելու մեջ: Խոսքն ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի որդու եւ եղբորորդու հետ տեղի ունեցած բախումների մասին է, երբ հնչեցին նաեւ կրակոցներ: Այժմ Վիլենի գործը գտնվում է փաստաթղթերի պատրաստման փուլում, որպեսզի նրան էքստրադիցիա անեն` բերելով Հայաստան: Երեկ փորձեցինք մեր տեղեկությունը ճշտել Գազի Հովոյից, սակայն վերջինիս հեռախոսը մինչեւ օրվա վերջ անհասանելի էր: Նշենք, որ Հովհաննես Ղազարյանը վերջին անգամ մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այլեւս ոչ մի բան չի խոսելու եւ որեւէ հարցի չի պատասխանելու:
ԲՌՆԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ