Օրերս «Ժողովուրդ»-ը գրել էր, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի քաղաքապետ, Վարդենիսի ՀՀԿ կառույցի ղեկավար Վոլոդյա Խլոյանը, փոխքաղաքապետ Աշոտ Դավթյանը եւ նախկին ՕԵԿ-ական Վիտյա Մկրտչյանը գազի գողություն են արել, որոնց գազի հաշվիչներն ուղարկվել են լոբորատորիա: Գրել էինք, որ հաստատվել է Դավթյանի՝ գազի գողության փաստը, իսկ մնացածի պատասխանները դեռ չկան: Մեր այս բացահայտումը հունից հանել է պաշտոնյաներին, որոնք յուրաքանչյուր օր զանգահարում են մեր խմբագրություն եւ ինչ-որ բացատրություններ տալիս: Հասկանալով, որ մենք ուրիշի ուղղակի խոսքը չենք հերքելու, Վալոդը գտել է այն հերքելու մեկ այլ տարբերակ: Դիմել է ԲՀԿ-ական մարզպետ, «Ժողովուրդ»-ից «այրված» Նվեր Պողոսյանին եւ խնդրել օգնել իրեն: Մարզպետն էլ իր ենթակայության տակ գտնվող «Գեղամա» հեռուստատեսությամբ տարբեր ժամերի եթեր է հեռարձակում Մարտունի քաղաքից տրված մի թուղթ, որով փորձում են համոզել, որ քաղաքապետը գազի «լեւի» գիծ չունի: Ընդ որում, այդ տեղեկանքը տրված է ներկայացնելու մեր օրաթերթին, բայց եթեր է հեռարձակում մարզային TV-ն: Սակայն սա դեռ ամբողջը չէ. Վալոդը քաղաքապետարանի աշխատակիցներին «թռուցիկների պես» «փակցնում» է դպրոցների, մանկապարտեզների միջանցքներում ու դահլիճներում, որպեսզի նրանք մարդկանց բացատրեն, որ ինքը «գազ գողացող տղա չէ»: Ինչպես ասում են` խայտառակվել է` հերիք չէ, հիմա էլ կրակի վրա յուղ է լցնում:
ՑԱՅՏՆՈՏԻ ՄԵՋ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ