Խոյ. Դժվար թե կարողանաք իրագործել նպատակները, այնպես որ, շատ կարևոր է, թե ինչ գործելաոճ կընտրեք:
Այսօր մտերիմ մարդկանցից պետք չէ սպասել աջակցություն, ստիպված եք բարդ հարցերն ինքնուրույն լուծել:
Ցուլ. Օրն այնքան էլ հաջող չէ, հատկապես` գործնական տեսանկյունից: Մեծ է ստեղծագործական ներուժը. կարող եք իրականացնել գաղափարները:
Անձնական հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից օրն անբարենպաստ է, չեն բացառվում տարաձայնություններ մտերիմ մարդկանց հետ:
Երկվորյակ. Այսօր հույս դրեք միայն ձեր ուժերի վրա, պետք չէ ինչ-որ մեկից օգնություն ակնկալել: Հնարավոր են տարաձայնություններ համախոհների հետ:
Օրվա երկրորդ կեսին, միգուցե, առողջական խնդիրներ ծագեն, հետևեք սննդակարգին:
Խեցգետին. Բոլոր գործերում կգրանցեք հաջողություն: Կարող եք օգնել նաև այն մարդկանց, որոնք հայտնվել են բարդ իրավիճակում:
Երեկոյան, միգուցե, ժամանակը չբավականացնի նախագծերի վրա աշխատելու համար, սակայն լուրջ խնդիրներ չեն ծագի:
Առյուծ. Դժվար կլինի կենտրոնանալ աշխատանքի վրա, քանի որ ընտանեկան և անձնական խնդիրներն այսօր սովորականից շատ կլինեն:
Չեն բացառվում տարաձայնությունները գործընկերների և ղեկավարության հետ:
Կույս. Այսօր ձեզանից պահանջվում է զսպվածություն և համբերություն: Մարդիկ, որոնք ձեզ խոստացել էին օգնություն, հնարավոր է, հետ կանգնեն իրենց խոսքից:
Օրվա երկրորդ կեսին խորհուրդ է տրվում զբաղվել ֆիզիկական աշխատանքով կամ սպորտով:
Կշեռք. Հակասական օր է, ստիպված եք զբաղվել գործերով, որոնք այնքան էլ չեն հետաքրքրում ձեզ, չեն բացառվում լուրջ սխալները:
Օրը բարենպաստ է անձնական կյանքում փոփոխություններ մտցնելու առումով:
Կարիճ. Օրն այնքան էլ բարենպաստ չէ նոր համախոհներ և գործընկերներ գտնելու համար: Հիանալի օր է գնումներ կատարելու համար:
Շատ անելիք կունենաք այսօր, սակայն լուրջ հաջողություններ դժվար թե գրանցվեն:
Աղեղնավոր. Ստիպված եք շատ ջանք գործադրել՝ իրավիճակը կարգավորելու համար: Բացի այդ` ստիպված եք գործերն ինքնուրույն կատարել:
Երեկոն հարմար է ընկերների հետ հանդիպման, շփման համար:
Այծեղջուր. Բազմաթիվ տարաձայնություններ կծագեն, չի բացառվում` խնդիրներ լինեն նաև ամենամոտ մարդկանց հետ:
Միգուցե հարազատներին չկարողանաք համոզել ձեր տեսակետները, սակայն դա լուրջ կոնֆլիկտների չի հանգեցնի:
Ջրհոս. Բարենպաստ օր է կարևոր հարցերին լուծում տալու համար: Նպատակասլացության շնորհիվ կգրանցեք լավ արդյունք:
Չեն բացառվում անսպասելի ճանապարհորդությունները, որոնց ընթացքում կհաստատեք ծանոթություններ: Աշխատեք զուսպ լինել, այլապես խույս չեք տա տարաձայնություններից:
Ձկներ. Կարող եք իրականացնել նույնիսկ ամենաբարդ գաղափարները, որոնք հնարավորություն կտան ամրապնդել մասնագիտական դիրքը:
Պատրաստ եղեք լուրջ ծախսերի, այսօր ֆինանսական միջոցները կվատնեք արժեքավոր իրեր գնելու վրա: