ԱԺ-ում ֆինանսական ճգնաժամ է․ գործուղումների մեկնելը լուրջ խնդիր է դարձել ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ գործուղումների մեկնելը լուրջ խնդիր է դարձել ԱԺ-ում, ավելին՝ վերջին ամիսներին, պատգամավորներին գործուղումների ուղարկում են հնարավորինս քիչ եւ կարճժամանակով: ԱԺ ղեկավարությունը պատգամավորներին գործուղման է ուղարկում կոնկրետ տվյալ միջոցառման օրը, եւ պահանջում վերադառնալ միջոցառման ավարտից անմիջապես հետո: Այնինչ,նախկինում պատգամավորները հնարավորություն ունեին գործուղման մեկնել մեկ-երկու օր շուտ, եւ ավելի մնալ մի քանի օր: Ինչպես ասում են՝ պետության հաշվին արտասահմաններում թրեւ գալը մերազգընտիրների սիրելի զբաղմունքն է եղել: Սակայն այժմ, «Ժողովուրդ»-ի աղբյուրների պնդմամբ, պատգամավորներին նաեւ խնդրում են՝ եթե այդ միջոցառման ժամանակ ելույթ կամ զեկույց չունեն, ապա լավ կլինի՝ ընդհանրապես չմեկնեն: Այս իրավիճակի պատճառը ֆինանսների բացակայությունն է. ԱԺ-ն ի վիճակի չէ պատգամավորին մեկ-երկու օրվա գիշերակացի եւ օրապահիկի գումար տալ`պատճառաբանելով, որ բյուջեում գումար չկա: Երկրորդ պատճառը կարծես թե քվորում չապահովելու մտավախությունն է»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:  


 




Լրահոս