Նորանշանակ նախարարի ունեցվածքը․ սեփական տուն, ամառանոց, հողամաս, 48 հազար ԱՄՆ դոլար․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն ամենեւին էլ աղքատ մարդ չէ, այլ ընդհակառակը՝ նրան հանգիստ խղճով կարելի է դասել հարուստների շարքին: ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած նրա հայտարարագրից տեղեկանում ենք, որ նախարարն ունի սեփական տուն, ամառանոց, հողամաս, նաեւ «Ֆոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենա: Իր բանկային հաշվին նախարարը հայտարարագրել է 14 մլն դրամ ու 48 հազար ԱՄՆ դոլար: Ընդ որում, այդ 48 հազար դոլարը նախարարը որպես փոխառնություն վերցրել է ինչ-որ մեկից (անունը հայտարարագրում ջնջված է): Նկատենք, որ սովորաբար պաշտոնյաները գալիս են համեստ ունեցվածքով եւ հեռանում մի քանի անգամ հարստացած: Հետաքրքիր է՝ երբ Մուրադյանն այլեւս նախարար չլինի, նրա ունեցվածքը որքա՞ն կլինի»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:   


 




Լրահոս