Հատկապես հին ՀՀԿ-ականները չեն համակերպվում Վահրամ Բաղդասարյանի աշխատանքի հետ․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վահրամ Բաղդասարյանի նշանակումը ՀՀԿ խմբակցության ղեկավարի պաշտոնում ՀՀԿ-ում լուրջ դժգոհությունների տեղիք է տվել: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հատկապես հին ՀՀԿ-ականները չեն համակերպվում այն մտքի հետ, որ իրենց ղեկավարելու եւ ցուցումներ է տալու ՀՀԿ շարքերն ընդամենը երեք տարի առաջ, այն էլ՝ ԱԺ ընտրությունների նախաշեմին համալրած մի անձնավորություն, ում անունը ոչ վաղ անցյալում կապված էր մի շարք աղմկահարույց հանցագործությունների հետ: Մասնավորապես մամուլը ժամանակին մանրամասն անդրադարձել էր  2007թ. ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ՝  ապրիլի 26-ին, Վանաձորում Հրանտ Հակոբյանի սպանությանը,  երբ Վահրամ  Բաղդասարյանի կողմնակիցները, Վանաձորի ավագանու նախկին անդամներ  Սամվել Դիլոյանը եւ  Վահագն Ավատյանը  «Թեժ լեռ» կոչվող տարածքում  ծեծել, այնուհետեւ՝ դանակահարել էին Հրանտ Հակոբյանին: Վահրամ Բաղդասարյանը սպանության գիշերը մնացել էր Վանաձորի ոստիկանապետ Անուբախ Համբարյանի աշխատասենյակում, քննարկելու սպանության կոծկման մանրամասները»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:    




Լրահոս