«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը քննարկումների փուլում է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Առաջիկայում 10 կամ մինչեւ 30 մլն դրամի շրջանառություն ունեցող ընկերություններն ազատվելու են հարկերից: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո հանդիպեց գործարար դաշտի ներկայացուցիչների հետ եւ խոստացավ, որ ամեն ինչով կաջակցի իրենց: Կա՞ արդյոք նման օրենքի կամ ՀՀ կառավարության որոշման նախագիծ, այս հարցով «Ժողովուրդ»-ը դիմեց ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին, որտեղից պատասխանեցին, որ կոմիտեի կողմից մշակվել է «Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը նպատակ ունի նվազեցնել ՓՄՁ-ների հարկային բեռը, ինչպես նաեւ հնարավորինս կանոնակարգել փաստաթղթաշրջանառությունը: Այս պահին օրենքի նախագիծը գտնվում է շահագրգիռ մարմինների հետ քննարկումների փուլում, արդյունքների ամփոփումից հետո հնարավոր կլինի ավելի կոնկրետ տեղեկություն տրամադրել, թե հարկ վճարողների որ շրջանակներին է դա վերաբերելու»։

Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:  


 




Լրահոս