«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարությունում ակտիվ քննարկումներ են ընթանում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը երկու մասի բաժանելու մասին: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հայրենի կառավարությունը մտադիր է այս նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ ձեռնարկել, այսինքն՝ այն բաժանել երկու մասի: Արդյունքում նախատեսվում է ստեղծել կամ էներգետիկայի նախարարություն եւ բնական պաշարների տեսչություն, կամ էլ՝ հակառակը: Խնդրի առնչությամբ Կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սուսաննա Տոնոյանը լսելով հարցը, պատասխանեց. «Նման բան չկա: Եթե լինի այդ մասին բոլորին տեղյակ կպահենք»»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: