ՀԱՐՑ. Թերթում կարդացի, որ վարչապետն ասել է, թե պետք է կենսաթոշակառուները փող կուտակեն, որ թաղման փող ունենան: Ես հո դատախազ կամ դատավոր չե՞մ, որ 300.000 կամ 1 մլն դրամ թոշակ ստանամ: 32.000 դրամ թոշակ եմ ստանում, ո՞նց տնտեսեմ: Սենց երկիր ա լինո՞ւմ:
ՊԱՏԱՍԽԱՆ. Վարչապետը նման բան չի հայտարարել, թերթերը կարող են ամեն ինչ էլ գրել, դա իրականությանը չի համապատասխանում: Թաղման ծախսերը հոգալու համար պետության կողմից 200.000 դրամ է հատկացվում մահացածի ընտանիքին, այնպես որ հնարավոր չէ, որ նման բան ասվեր:
նախագահ Հակոբ Հակոբյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսի երկիր արդեն կա, ու դա Հայաստանն է: Միգուցե Տիգրան Սարգսյանը հենց հուղարկավորության ծախսերի մասին չի նշել, բայց բնական է, որ 80-անց ամեն մի թոշակառու մտածում է այդ ծախսի մասին: Ամեն դեպքում, եթե նույնիսկ կենսաթոշակառուի մահվան դեպքում 200.000 դրամ է հատկացվում, միեւնույն է, կենսաթոշակների այսպես կոչված կուտակային համակարգը ոչ մի կերպ չի կարող հավանության արժանանալ առանց այն էլ հատկացված խիստ սահմանափակ միջոցներով մի կերպ գոյատեւող մարդկանց կողմից: Մինչդեռ հատկացումները կարող են աճել ոչ թե թոշակառուների գումարների կուտակման, այլ նորանոր խաչիկյանների բացահայտման արդյունքում: