Մերկելի կուսակցությունը մեղադրում է ձախերին «ռուսամետ դիրքի» համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական Բունդեստագի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության և քրիստոնյա-սոցիալական կուսակցության դաշինքի խմբակցության ղեկավար Ֆոլկեր Քլաուդերը մեղադրել է Ձախ կուսակցությանը այն բանի համար, որ կուսակցությունն Ուկրաինայում իրավիճակի քննարկման ժամանակ հանդես է գալիս «ռուսաստանյան կառավարության դիրքերից», – հաղորդում է Deutsche Welle-ն:

Ավելի վաղ ձախերը պահանջել են դադարեցնել աջակցությունը Կիևին, քանի դեռ չի դադարեցվել ռազմական օպերացիան երկրի արևելքում: Բունդեսթագում Ձախ կուսակցության ներկայացուցիչ Գրեգոր Գիզին գերմանական լարատվամիջոցներին տված հարցազրույցում մեղադրել է Անգելա Մերկելին այն բանում, որ նա թյուրիմացության մեջ է գցում համաշխարհային հանրությանը Ուկրաինայում հակամարտության հետ կապված:

Նրա կարծիքով՝ այն շքեղ ընդունելությունը, որին արժանացավ Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն, սխալ էր: Գիզին մեղադրել է լրատվամիջոցներին «սև-սպիտակ» մտածողության մեջ:

«Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարվել է բացարձակ չարիք, իսկ մնացած բոլորը բարիներ են», – ասել է նա:

Քաղաքական գործիչը դատապարտել է նաև Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցները: «Պատժամիջոցներն ու զենքի թափահարումն արդեն չեն օգնում», – ասել է նա:




Լրահոս