
“”Facebook”” սոցիալական ցանցում հայ օգտատերերից մեկը էջ է բացել “”Վալերի-Աշխեն Գործունյանին կոչ ենք անում մեզ հետ միասին շարունակել պայքարը”” անվանումով և կոչ անում սփյուռքահայ գործարար կնոջը չլքել Հայաստանը: Ֆեյսբուքահայերը, որպես պաշտպանություն տիկին Գործունյանին, որը պատրաստվում է երկու օր հետո հեռանալ Հայաստանից, գնալու են “”Փարիզյան սրճարանում ու փորձեն համոզել նրան շարունակել պայքարը: Նշենք, որ «Փարիզյան սուրճ””-ի սեփականատեր տիկին Գործունյանը հայտարարել է, թե պատրաստվում է վաճառել սրճարանը ու հեռանալ Հայաստանից: Բանն այն է, որ նա ունի հարկային պարտավորություններ և հարկային մարմիններին արած իր առաջարկությունը որոշակի ժամանակահատվածում մարել դրանք, չի ընդունվել: Այլ նրա առջև պայման է դրվել ուղղակի 24 ժամում մարել պարտքը: Տիկին Գործունյանն էլ պատրաստվում է վաճառել սրճարանը ու հեռանալ Հայաստանից: