Այսօր՝ մայիսի 9-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի Կարմիր հրապարակում կկայանա ռազմական շքերթ, որին կմասնակցեն Ռուսաստանի զինուժի և այլ ուժային կառույցների ավելի քան 11 հազար զինվորներ և սպաներ:
Շքերթը կընդունի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, շքերթին կհետևի Ռուսաստանի նախագահ, գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը:
Ռազմական շքերթը, որը սկսվել է ժամը 10:00-ին, բաղկացած կլինի հետիոտն, մեխանիզացված և օդային հատվածներից, հրապարակով կանցնի նաև նախագահական գնդի հեծելազորը: Կարմիր հրապարակով անցնող ռազմական տեխնիկայի թիվը կկազմի 151 միավոր, իսկ ինքնաթիռներինը և ուղղաթիռներինը` 69, ինչը կխորհրդանշի հաղթանակի 69-ամյակը:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, տոնական շքերթներ կանցկացվեն Ռուսաստանի ևս մի քանի քաղաքներում, այդ թվում` 8 հերոս քաղաքներ Սևաստոպոլում, Կերչում, Սանկտ-Պետերբուրգում, Սմոլենսկում. Մուրմանսկյում, Տուլայում, Նովորոսիսկում, Վոլգոգրադում: