Կիրակի օրը Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում գյուղապետի ընտրություն էր: Թեկնածուները երկուսն էին գործող գյուղապետ, ԲՀԿ-ական Արամ Վարդանյանը եւ Գեւորգ Սաղաթելյանը, որի կուսակցության պատկանելիությունն այդպես էլ անհասկանալի մնաց, քանի որ ըստ հանձնաժողովի անդամների վերջինս անկուսակցական էր, իսկ նա “՚Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ՀՀԿ-ական է: Ուշագրավն այն է, որ Հանրապետական կուսակցության Վարդենիսի շրջանային խորհրդի գրասենյակի կազմակերպիչ, հանձնաժողովի անդամ Դավիթ Գրիգորյանը եւս վստահեցրեց, որ Սաղաթելյանը ՀՀԿ-ական չի եւ իրենք այս ընտրությանը թեկնածու չունեն:Ժողովուրդ-ը տեղեկացավ, որ ընտրություններից առաջ ինչ-որ ճնշում է գործադրվել գյուղացիների վրա: Ինչ-որ ոստիկաններ ընտրություններից մի քանի օր առաջ այցելել են գյուղացիներին եւ ՚խորհուրդ տվել թե ում պետք է ընտրեն: Գյուղացիները մեզ հետ զրույցում հաստատեցին այդ տեղեկությունը, նշելով որ իրենց համար խնդիրներ չառաջանալու պատճառով՝ չեն բարձրաձայնում այդ մասին: Նրանց խոսքերով ինչքան էլ որ ճնշում գործադրեն իրենք գիտեն թե ումն են ընտրելու: Արձանագրենք, որ ընտրատարածքի մոտ իսկապես ոստիկանության քանակը սահմանվածից շատ էր: Գյուղապետի ընտրությանը պետք է մասնակցեր 248 ընտրող, որից միայն 176 հոգին մասնակցեցին ընտրությանը: Գյուղացիների պնդմամբ իրենց գյուղն ամբողջությամբ դատարկվել է, երիտասարդները դուրս են եկել երկրից աշխատանք գտնելու նպատակով, իսկ մեծահասակներն էլ կարողանում են օրվա հացը վաստակել անասնապահության միջոցով: Մոտ 70 հոգի գյուղից անվերադարձ հեռացել է: Ցավալի է, բայց փաստ՝ այնտեղ շատ հազվադեմ կարելի է երիտասարդների հանդիպել՝ հիմնականում տարեց մարդիկ են, որոնք հիվանդության պատճառով հազիվ էին կարողանում գալ մասնակցել գյուղապետի ընտրությանը:Տեղեկացանք, որ Արեգունի գյուղն անգամ գյուղապետարանի շենք չունի, զավեշտալի է, բայց մարդիկ աշխատում են իրենց բնակավայրերից: Չնայած նշեցին, որ այս տարի պետք է գումար հատկացվի շենքը կառուցելու համար: Զրուցեցինք գյուղապետի թեկնածու Գեւորգ Սաղաթելյանի հետ, ով նշեց որ շատ ծրագրեր ունի գյուղի հետ կապված եւ հավելեց, որ ինքն է ընտրվելու Արեգունիի գյուղապետը: Վերջինս հավելեց, որ ինքը ՀՀԿ-ական է եւ վերջերս է անդամագրվել այդ կուսակցության շարքերը: Սակայն հետաքրքիրն այն է, որ ՀՀԿ-ականները կտրականպես հերքում էին, նրա անդամ լինելու փաստը:Ընտրությունն անցավ առանց միջադեպերի 125 առավելագույն ձայնով գյուղապետ ընտրվեց ԲՀԿ-ական Արամ Վարդանյանը: Սաղաթելյանը ընդամենը 42 ձայն հավաքեց, 9 քվեաթերթիկ անվավեր ճանչավեց:
ԲՀԿ-ԱԿԱՆԸ ԿՐԿԻՆ ԳՅՈՒՂԱՊԵՏ ԸՆՏՐՎԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ