
armlur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղ: Նախկին վարչապետը որոշել է մասնակցել Հաղթանակի օրվան նվիրված միջոցառումներին:
Մեր տեղեկություններով՝ այնտեղ Տ. Սարգսյանը հանդիպելու է նաև Սերժ Սարգսյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
Հիշեցնենք, որ Հաղթանակի օրվա առթիվ ԼՂՀ-ում միջոցառումներ են տեղի ունենալու, որոնց կմասնակցի նաև Սերժ Սարգսյանը, ով այս օրերին Մոսկվայում էր՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման կապակցությամբ. նա Արցախ կգնա հենց Մոսկվայից:
Իսկ Տիգրան Սարգսյանը, նախատեսված է, որ կմասնակցի Արցախում կայանալիք միջոցառումներին, մի քանի օր կհանգստանա Արցախում, որից հետո կվերադառնա Երևան:
Այն, որ Տիգրան Սարգսյանն Արցախում է, պարզ երևում է նաև լուսանկարում.