ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն օգտագործում են Ուկրաինայի ճգնաժամը, որպեսզի արդարացնեն Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայությունը: Այդ ներկայության ավելացումը բացասաբար կանդրադառնա Հյուսիսատլանտյան դաշինքի և Ռուսաստանի հարաբերությունների վրա. РИА Новости-իի հետ զրույցում հայտարարել է միջազգային հարաբերությունների ոլորտում բրիտանական փորձագետ, Politics First ամսագրի գլխավոր խմբագիր Մարռկուս Պապանդոպուլոսը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը և ամերիկան հակահրթիռային պաշտպանության համակարգը նպատակաուղղված են Եվրոպայում Ռուսաստանի ազդեցության սահմանափակմանը և ռուսաստանայն միջուկային զսպողական ուժերի չեղոքացմանը:
Ավելի վաղ ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ-երկրներն Ուկրաինայի շուրջ լարվածության ուժգնացման ֆոնի վրա կարող են դիտարկել Արևելյան Եվրոլայում ռազմական զորախմբի հիմնական տեղադրման հնարավորությունը: