Տեղեկատվական կայքը հաղթել է Տարանտինոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոն հետ է վերցրել Gawker Media ընկերության դեմ դատական հայցը, որի պատճառ էր դարձել այս ինկերության կողմից իր նոր «Ատելի ութնյակ» ֆիլմի սցենարին հղում կատարելը. տեղեկացնում է BBC-ն:

Ինչպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, Տարանտինոն հայցը հետ է կանչել սեփական նախաձեռնությամբ, սակայն պահպանել է հետագայում կրկին դատարան դիմելու իրավունքը:

Հայցի մասին հայտնի էր դարձել հունվարի վերջին: Սցենարի արտահոսքի պատճառով ավելի վաղ հայտարարել էր, որ հրաժարվում է ֆիլմի նկարահանումից: «Ատելի ութնյակի» 146-էջանոց սցենարին հղումը է defamer.gawker.com կայքում պահպանվել է նույնիսկ այն բանից հետո, երբ Տարանտինոյի փաստաբանները պահանջել են կայքի սեփականատերերից հեռացնել այն: Կայքի գլխավոր խմբագիր Ջոն Քուկը հայտարարել է, որ սցենարի հրապարակումը, որին ընթերցողը կարող է լրիվ ծանոթանալ հղման միջոցով՝ տեղեկատվություն տրամադրելու նրանց:




Լրահոս