Ամանորյա տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար Հայաստանի առողջապահության նախարարությունը զգուշացում է տարածել:• սնունդ պատրաստելուց եւ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր,• սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին եւ ժամկետներին,• աղցանները մայոնեզով եւ թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ,• զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը նախապես եռացնել 20-25,• սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել կիսապատրաստվածքների, հում եւ պատրաստի սննդամթերքի համատեղ պահպանումը սառնարանում,• սննդամթերքի համային հատկությունների եւ արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն եւ այլն/ փոփոխության դեպքում այն չօգտագործել,• սնվել թեթեւ, քիչ քանակությամբ, չխառնել կերակրատեսակները,• չչարաշահել ալկոհոլային խմիչքները:
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է. Քիչ կերեք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ