Վերջին շրջանում «Արմենիա» հեռուստաընկերությամբ տեսնում ենք մի տեսահոլովակ՝ «32 ատամ» ակումբի վերաբացման մասին: Երբ փորձեցինք լուրերը ճշտել ակումբի հիմնադիրներից Կարեն Բաբաջանյանից, պարզվեց,որ նա մի քիչ խառն էր եւ խնդրանքին` երկու բառով ներկայացնել, թե ինչ է սպասվում հեռուստադիտողներին, հենց երկու բառով էլ ասաց. «Գրեք, Կարեն Բաբաջանյանը ասեց. «Շուտով կսկսվի» կամ «Բան չմնաց»: Էտել ա երկու բառ»: Ամեն դեպքում պարզեցինք, որ ակումբի հին անդամներից նոր «32 ակումբի» կազմում կլինեն նաեւ Զառան, Վահագն Գրիգորյանը եւ, իհարկե, Կարեն Բաբաջանյանը: Նոր անդամներն էլ ընտրվել են կաստինգի միջոցով. «Դուրներս եկել են, ընտրել ենք»,- ավելացրեց Կարենը: Իսկ այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք համագործակցություն ակումբի նախկին անդամների` Արամ mp3-ի, Գարիկի, Արմուշի… հետ, Կարենը ասաց. «Ամեն ինչ հնարավոր է: Էս պահին չկա տենց նպատակ, բայց ոչինչ չեմ բացառում»: Այս ամենից մնում էր ենթադրել, որ Կարենը չի նեղացել տղաներից, եւ ինչպես ինքն էլ հավաստիացրեց. «Չեմ նեղացել, տենց էլ գրեք»:
ԲԱՆ ՉՄՆԱՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ