
Բոլոր եկեղեցիներում ճրագալույցի (ճրագները վառելու) Սուրբ պատարագ է մատուցվում, տեղեկացնում է Արարատյան հայրապետական թեմի պաշտոնական կայքը: Վառում են նաեւ մոմեր: Այս երեկո մարդիկ եկեղեցում վառված մոմեր եւ ճրագներ են տանում: Դրանք խորհրդանշում են աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Ճրագներ վառելը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին ցույց տվեց նորածին Հիսուսի մոտ տանող ուղին: Քանի որ եկեղեցական տոնը սկսվում է ժամը 17.00-ին` երեկոյան պատարագից հետո, Սուրբ Ծնունդը եւ Աստվածային հայտնությունը Հայաստանում սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան եւ շարունակում հունվարի 6-ին: